Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պարոն Խաչատրյան, դուք բարեկրթության պակաս հաստատ ունեք»,-այս մասին ԱԺ-ում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցադրմանը, թե արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատու է Հայաստանի տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային ժառանգության համար:
Անդրադառնալով Ստորջրյա մշակութային ժառանգության մասին ՅՈՒՆԵՍԿՈ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին զեկույցին՝ Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ նախարարը վախեցել էր պատասխանել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության համար պատասխանատվության մասին հարցին:
Ի պատասխան՝ Անդրեասյանը հայտարարել է. «Խորհուրդ եմ տալիս հիշել, որ դուք պատգամավոր եք ու խոսում եք ԱԺ ամբիոնից: Խնդրում եմ հիշեք, որ դուք նաև Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք: ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ և ՀՀ լիազոր մարմինները պետք է անեն ամեն ինչ իրենց տիրույթում գտնվող ՀՀ նշված ոլորտի հարցերը լուծելու համար: Եթե ձեր գիտելիքն ու կրթությունը չեն հերիքել, որ դա հասկանաք՝ հրավիրում եմ ոչ ֆորմալ կրթական դասընթացների դա բացատրելու համար»,- իր խոսքում նշել է Անդրեասյանը:


