Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում. Ռուբինյան Zarkerak - Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում. Ռուբինյան
Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում. Ռուբինյան

Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնք խոսում են հիմնականում կալուգացի օլիգարխի թիմակիցները: Սուտ համար 1՝ ասում են, որ ես սովորել եմ Թուրքիայում և իմ ուսանողական տարիներն անցկացրել եմ Թուրքիայում, ստում են, ես իմ ուսանողական տարիներն անցկացրել եմ սկզբից Հայաստանում, հետո Լոնդոնում, երբ մագիստրատուրա եմ ավարտել, հետո Լեհաստանում: Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը նշեց, որ Հրանտ Դինքի հիմնադրամում 5 ամիս հետազոտություն է իրականացրել, որը չի ավարտել, կեսից եկել է Հայաստան. «Եթե ինքնին ինչ-որ մեկի Թուրքիայում եղած լինելը համարվում է խնդրահարույց, ուրեմն ՀՀ բնակչության մի ստվար զանգվածի այնտեղ լինելն է համարվում խնդրահարույց, իսկ եթե Թուրքիան ուսումնասիրելն է համարվում խնդրահարույց, ուրեմն մեր Արևելագիտական ֆակուլտետն այդ տրամաբանությամբ պետք է փակել»:

03 Հուլիս, 2026 12:16
Վեր