Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահի պարտականությունները փայլուն է կատարել, մեզ լքում է նաև ԱԺ լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը. Ռուբինյան Zarkerak - Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահի պարտականությունները փայլուն է կատարել, մեզ լքում է նաև ԱԺ լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահի պարտականությունները փայլուն է կատարել, մեզ լքում է նաև ԱԺ լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը. Ռուբինյան
Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահի պարտականությունները փայլուն է կատարել, մեզ լքում է նաև ԱԺ լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը. Ռուբինյան

Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահի պարտականությունները փայլուն է կատարել, մեզ լքում է նաև ԱԺ լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ վերջին հինգ տարիներին ԱԺ նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար: Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ԱԺ նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ ԱԺ-ում չէ, որ նախագահ է եղել, բոլորս տեսել ենք՝ ինչ մարդկանց հետ է շփվել»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում ՀՀ-ն անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջով, բայց բոլորը ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ԱԺ-ում էլ պարոն Սիմոնյանի գլխավորությամբ հասել են ամենակարևոր խոստման կատարմանը՝ խաղաղությանը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմն առաջնորդելու համար: Սա դեռ ամենը չէ, պարոն Սիմոնյանը մենակ չի արել, մեզ լքում է նաև ԱԺ լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Արշակյանին՝ իր պարկեշտության և քաղաքական սկզբունքայնության համար: Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ-ին պնդության, հաստատակամության համար և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, ով կրկին փայլուն կատարեց իր առաքելությունը»:

03 Հուլիս, 2026 13:08
Վեր