Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2009-2016 թթ. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մի խումբ անձանց հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է Բրյուսովի համալսարանին հատկացված՝ Երևան, Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451.1 քմ անշարժ գույքի ապօրինի օտարմանը։ Գույքը, որի արժեքը կազմել է շուրջ 208.9 մլն դրամ, դուրս է բերվել ՀՀ սեփականության ֆոնդից և փոխանցվել բարձրաստիճան պաշտոնյայի ու փոխկապակցված անձի սեփականության տիրույթ։
Քննությամբ տվյալներ են ստացվել նաև, որ գույքի իրական պատկանելիությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն նախ ձևակերպվել է այլ անձի անունով, ապա 75 մլն դրամով ձեռք է բերվել Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի կողմից։ Արմեն Աշոտյանը ձերբակալվել, այնուհետ կալանավորվել էր։


