Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Zarkerak - Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն
Zarkerak Zarkerak - Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 2-3-ը ոստիկանությաան ստորաբաժաանումները բացահայտել են 135 հանցագործություն, մասնավորապես՝

  • 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 7 դեպք՝ խարդախության,
  • 6 դեպք՝ պետական սահմանն ապօրինի հատելու,
  • 4-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու,
  • 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հրազենի ապօրինի շրջանառության։

Բացահայտվել են կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինքնիրավչության, հետամտելու, փաստաթուղթ կեղծելու, թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու, փողերի լվացման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4  հետախուզվող։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար, 19 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

03 Հուլիս, 2026 12:50
Վեր