Անակնկալներ, լավագույն ֆուտբոլիստներ, չեմպիոնի հավակնորդներ. ինչպիսինն է 2026-ի Ֆուտբոլի ԱԱ-ն Zarkerak - Անակնկալներ, լավագույն ֆուտբոլիստներ, չեմպիոնի հավակնորդներ. ինչպիսինն է 2026-ի Ֆուտբոլի ԱԱ-ն
Zarkerak Zarkerak - Անակնկալներ, լավագույն ֆուտբոլիստներ, չեմպիոնի հավակնորդներ. ինչպիսինն է 2026-ի Ֆուտբոլի ԱԱ-ն
Անակնկալներ, լավագույն ֆուտբոլիստներ, չեմպիոնի հավակնորդներ. ինչպիսինն է 2026-ի Ֆուտբոլի ԱԱ-ն

Անակնկալներ, լավագույն ֆուտբոլիստներ, չեմպիոնի հավակնորդներ. ինչպիսինն է 2026-ի Ֆուտբոլի ԱԱ-ն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ հետաքրքիր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն է, ցանկացած խաղ դիտարժան է, չես ձանձրանում, չես կարող ասել, որ այն թիմերը, որոնք ֆավորիտ են, շատ հեշտ կարող են հաղթել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Օլիմպիա» ակումբի զարգացման ղեկավար, սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ այս տարի մրցաշարը հյուրընկալել են Մեքսիկան, Միացյալ Նահանգները և Կանադան, մասնակցում է 48 թիմ, որոնց մի մասն արդեն դուրս է մնացել պայքարից:

Ըստ Ոսկանյանի՝ մինչ այժմ ցուցադրած խաղերով դեռ ավելի դիտարժան ու թիմային ֆուտբոլ են խաղում  Իսպանիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի հավաքականները. «Այդ թիմերը դեռ իրենց խաղով ավելի ուժեղ են  ու համոզված եմ՝ այս աշխարհի առաջնությունում էլ կհաղթի այն թիմը, ով ավելի թիմային խաղ կցուցադրի»:

Ոսկանյանը նշեց, որ անակնկալներ էլ են եղել. «Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում անակնկալ եմ համարում Գերմանիայի, Նիդերլանդների նման հավաքականների պայքարից դուրս մնալը: Սա ցույց է տալիս, որ ֆուտբոլը զարգացել է, որ այսօր թույլ թիմեր չկան, բոլորն էլ կարողանում են կարգապահ խաղ ցույց տալ»:

Մասնագետի խոսքով՝ այս տարի լավագույն ֆուտբոլիստների շարքում են կրկին Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն. «Նրանք իրենց խաղով դեռ այնքան են տպավորում, որ մյուս ֆուտբոլիստները դեռ չեն կարողանում նրանց գերազանցել: Նրանք տարիքով իհարկե, մեծ են, բայց իրենց փորձով ու ցուցադրած խաղով գերազանցում են բոլորին»:

Թե ինչքանով են հայ ֆուտբոլասերները հետևում ԱԱ-ին՝ Արթուր Ոսկանյանն ասաց. «Հայաստանում էլ ընդհանուր առմամբ հետևում են առաջնությանը, բայց կարծում եմ՝ ավելի ակտիվորեն պետք է դիտեին՝ չնայած ժամերի առումով խնդիր կա:  Կարող էր տարբեր տեղերում միջոցառումներ լինել, որպեսզի Հայաստանն էլ ապրեր աշխարհի խաղերով: Միգուցե, երբ Հայաստանի հավաքականն էլ մասնակցի, այն ժամանակ ավելի մեծ ոգևորություն լինի»:

 

Աննա Բզնունի

03 Հուլիս, 2026 14:04
Վեր