Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. Անդրեասյան Zarkerak - Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. Անդրեասյան
Zarkerak Zarkerak - Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. Անդրեասյան
Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. Անդրեասյան

Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ օրենքի նախագիծը հնարավորություններ է ընձեռում անդրադառնալ մշակութային ժառանգության ևս մի կարևոր շերտի, որն է ստորջրյա մշակութային ժառանգությունը, և մաս կազմելով համապատասխան միջազգային հարթակին, նաև արդյունավետ գործիքակազմ ներդնել մշակութային ժառանգության այդ կարևոր բաղադրիչի շուրջ աշխատանքի ուղղությամբ:

«Կարծում եմ՝ այս իմաստով միջազգային համագործակցությունն այընտրանք չունի: Խնդրո առարկա կոնվենցիան ընդունվել է 2001-ին, ուժի մեջ մտել 2009-ին: Այս պահին ակնհայտ է, որ այդ կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար, քանի որ կոնվենցիայի նպատակն է ապահովել և ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը, միջազգային համագործակցության, գիտական հետազոտությունների, տեղեկատվության փոխանակման, կրթության և մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ի համար, նախարարի խոսքով, կոնվենցիային միանալը կարևոր նշանակություն ունի ինչպես մշակութային ժառանգության պահպանության, այնպես էլ միջազգային համագործակցության տեսանկյունից, և ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սևանա լճում և ՀՀ մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր, որոնց ուսումնասիրության և իրավական կարգավորման հետ կապված հարցերը պահանջում են նաև համապատասխան միջազգային չափանիշների կիրառում:

03 Հուլիս, 2026 11:56
Վեր