Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն է, որը կարող էր ինձ փոխարինել, հաջողություն եմ մաղթում իրեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ Ռուբինյանն իր ընկերն է. «Ես իրեն շարունակում եմ համարել իմ ընկերը, շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատել եմ, մաղթում եմ, որ նա լինի երկրորդ ԱԺ նախագահը, որը ժամկետը մինչև վերջ կպաշտոնավարի, նույնը կարող եմ ասել փոխխոսնակների մասով, մասնավորապես՝ Հայկ Կոնջորյանի: 2021 թվականի ԱԺ-ն պատերազմից հետո ստեղծված ԱԺ էր, այն, ինչ Հայկն արեց՝ ես չէի կարող, ես ո՛չ այդ ուժը, ո՛չ այդ համբերությունը չէի ունենա: Վահագն Ալեքսանյանն էլ աճեց և ընտրվեց, հաջողություն եմ մաղթում: Քաղաքական կրքերը չեն դադարելու, ԱԺ-ում հայտնվելու են մարդիկ, որոնք անփորձ են, նկատի ունեմ՝ ընդդիմադիրներին: Ագրեսիան, ատելությունը, բացասական էմոցիան ցավոք սրտի չի պակասելու, որովհետև քարոզարշավը դա էր հուշում»:


