Մենք երբեք խնդիր չենք դրել և չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ  հարաբերությունների մեջ․ Նիկոլ Փաշինյան Zarkerak - Մենք երբեք խնդիր չենք դրել և չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերությունների մեջ․ Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մենք երբեք խնդիր չենք դրել և չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերությունների մեջ․ Նիկոլ Փաշինյան
Մենք երբեք խնդիր չենք դրել և չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ  հարաբերությունների մեջ․ Նիկոլ Փաշինյան

Մենք երբեք խնդիր չենք դրել և չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերությունների մեջ․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բացառում եմ, դա հնարավոր չէ։ Այս մասին այսօր  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի   մամուլի ասուլիսին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2013 թվականին, երբ Հայաստանը մեկ կամ երկու գիշերում հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու պայմանավորված գործընթացից և որոշեց ԵԱՏՄ ուղղությամբ գնալ։

«Ես բացառում եմ դա առավելևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին,  որը վարում է Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա և նշեց, որ խոսքը մասնավորապես բալանսավորման արտաքին քաղաքականության մասին է։

«Մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների մեջ։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում»,-ասաց վարչապետը և նշեց, որ բնականաբար միջազգային գործընկերոջ շահերը չեն արհամարհում, բայց չեն կարող ավելի դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ երեկ իր նախաձեռնությամբ է հեռախոսազրույց ունեցել և պայմանավորվել են՝ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ ունենալ։

02 Հուլիս, 2026 12:21
Վեր