Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ-ն միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս ակտիվ վիզաների ազատականցման երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ, սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը»,-Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ սա պրոցես է, որն առաջնորդվում է որոշ տարրերի նվաճմամբ. «Դուք լավ ուղու վրա եք, քրտնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, բոլոր անհրաժեշտ տարրրերը բավարարելուց հետո կարող ենք անցնել վիզաների ազատ ռեժիմի անցման: Պարզապես անհրաժեշտ է որոշ բարեփոխումների քայլեր ձեռնարկել, եթե դա ավարտվի՝ դուք կկտրեք ֆինիշի գիծը»:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ նախընտրական շրջանում հայտարարել է, որ խնդիր կա 2 տարվա ընթացքում՝ 2029 թվականի դրությամբ, ունենալ վիզաների ազատականացման իրադրություն. «Շատ բան մեզնից է կախված, պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչքանով ենք պատրաստ և ինչ որակով բարեփոխումների օրակարգը կիրականացնենք: Ակնհայտ է, որ ՀՀ ժողովուրդը սպասում է այդ որոշմանը, այդ թվում՝ այդ որոշման օգտին է քվերակել ընտրություններում: Մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ բավականաչափ արագ և էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար»:


