Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ. Ալեն Սիմոնյանը՝ ապագա գործունեության մասին Zarkerak - Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ. Ալեն Սիմոնյանը՝ ապագա գործունեության մասին
Zarkerak Zarkerak - Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ. Ալեն Սիմոնյանը՝ ապագա գործունեության մասին
Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ. Ալեն Սիմոնյանը՝ ապագա գործունեության մասին

Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ. Ալեն Սիմոնյանը՝ ապագա գործունեության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես ցանկացել եմ շարունակել, որովհետև կարծում եմ՝ իմ 5 տարվա աշխատանքը՝ լինելով ամենաերկար ԱԺ նախագահը, պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն և կուսակցություն և ասել եմ՝ ոնց կորոշի վարչությունը, ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը և չեմ շարունակի ԱԺ նախագահի պաշտոնում: Նեղվածություն չունեմ, աշխատանքային պրոցեսը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ ինչ-որ փուլում ինչ-որ տեղում կշարունակի օգտակար լինել մեր երկրին և կուսակցությանը. «Ես վարչապետի հետ քննարկել եմ, վարչության հետ էլ եմ խոսել՝ չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը: Ուզում եմ մի քիչ հանգստանալ, սա հետպատերազմյան ԱԺ էր և սա տարբեր մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած ԱԺ էր, իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որը ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ: Նաև անձնական կյանք ունեմ և ուզում եմ ինչ-որ ձևով վեջնական կարգավորել»:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Փաշինյանի հետ քննարկել է ապագա գործունեության մասին՝ Սիմոնյանը նշեց. «Այս պահին որևէ բան չենք քննարկել, որևիցե բանի հետ կապված պայմանավորվածություն գոյություն չունի: Ես քաղաքականության մեջ կամ միայն ՔՊ-ի շրջանակում, ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»:

02 Հուլիս, 2026 12:51
Վեր