Եթե վարչապետն առաջարկի մի տարի որևէ բանով չզբաղվել, ես այդպես էլ կանեմ. Ալեն Սիմոնյան Zarkerak - Եթե վարչապետն առաջարկի մի տարի որևէ բանով չզբաղվել, ես այդպես էլ կանեմ. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Եթե վարչապետն առաջարկի մի տարի որևէ բանով չզբաղվել, ես այդպես էլ կանեմ. Ալեն Սիմոնյան
Եթե վարչապետն առաջարկի մի տարի որևէ բանով չզբաղվել, ես այդպես էլ կանեմ. Ալեն Սիմոնյան

Եթե վարչապետն առաջարկի մի տարի որևէ բանով չզբաղվել, ես այդպես էլ կանեմ. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե վարչապետն առաջարկի մոտակա մի տարին որևիցէ բանով չզբաղվել, ես դա կընդունեմ ի գիտություն»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով առաջիկայում նոր պաշտոններ զբաղեցնելու հավանականության մասին հարցին:

«Պաշտոնի հետ կապված որևիցէ բան չեմ քննարկել, պաշտոնի հետ կապված որիցէ տեղ տեղափոխվելու հետ կապված հարց չեմ քննարկել: Եթե իմ երկրի վարչապետը, մեր կուսակցության ղեկավար մարմինը կառաջարկի էտ ժամանաիկ կքննարկենք,  ծանրութեթև կանենք, կորոշենք»,-նշել է Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը ընդգծեց, որ իր խնդրանքով է որոշել հանգստանալ, քանի որ 8 տարի շարունակ եղել է քաղաքան առաջնագծում.

«Որևիցե նեղվածություն և չասված բան մեր մեջ գոյություն չունի և չի կարող լինել: Եթե վարչապետը ասի, որ գիտես ինչ մոտակա մի տարին որևիցէ բանով մի զբաղվի, ես դա կընդունեմ ի գիտություն և ամենայն հավանականությամբ էդպես էլ կանեմ, որովհետև ես ինձ որևէ բանով, ոչ իրենից, ոչ ՔՊ-ից, ոչ էլ վարչությունից չեմ տարանջատում: Դա է տրամաբանությունը, խաղի կանոնները և սկզբունքները»,-ընգծել է Սիմոնյանը՝ հավելելով, որ անընդունելի է համարում այդ ամենից շեղվելը:

«Դրանցից դուրս գալը նշանակում է դառնալ ... Մենք մեր քաղաքական պատմության մեջ շատ ունեինք նման դեպքեր, երբ որոշ պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում էին, մտածում են այդ շողքի պես մեծ են»,-նշեց  ԱԺ նախագահը և նկատեց, որ մարդիկ կան քթները բարձրացան։

02 Հուլիս, 2026 13:26
Վեր