Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում երկար ժամանակ չբնակվող քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքը սահամնափակելը բացի բարոյական հիմնավորումից ունի նաև անվտանգային հիմնավորում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում քննարկվող համապատասխան օրինագծին:
«Նախագծով, որը չի սահմափակում մարդկանց իրավունքը, ընդամենը դրվում է պատնշ, որպեսզի հիբրիդային հարձակում ՀՀ քաղաքացիների միջոցով, նրանց կաշառք տալով կամ ապօրինի ազդելով տեղի չունենա»,-նշել է Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ այժմ ՀՀ ԱԺ-ում քննարկվող օրենքի նախագծով նախատեսվում է համապետական ընտրություններին և հանարաքվեին մասնակցության իրարավունքի իրացման կարգում ամրագրել ՀՀ-ի հետ քաղաքացու փաստացի ստուգելի և շարունակակն կապի չափանիշը:
Առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ԱԺ ընտրությունների օրը ընտրության իրավունք ունեն 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք քվերակությանը նախօրդող 48 օրվա դրությամբ, իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում նախօրդող 28-րդ օրվա դրությամբ դրան նախօրդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում գտնվել են 366 և ավել օրեր: Նույնը վերաբերվում է նաև ՏԻՄ ընտրություններին։


