ՀՀ-ն բախվում է նշանակալի տնտեսական ճնշման ՌԴ-ի կողմից, բայց երբ մեր գործընկերների վրա ճնշում է լինում՝ ԵՄ-ն առաջ է գալիս. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Zarkerak - ՀՀ-ն բախվում է նշանակալի տնտեսական ճնշման ՌԴ-ի կողմից, բայց երբ մեր գործընկերների վրա ճնշում է լինում՝ ԵՄ-ն առաջ է գալիս. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Zarkerak Zarkerak - ՀՀ-ն բախվում է նշանակալի տնտեսական ճնշման ՌԴ-ի կողմից, բայց երբ մեր գործընկերների վրա ճնշում է լինում՝ ԵՄ-ն առաջ է գալիս. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
ՀՀ-ն բախվում է նշանակալի տնտեսական ճնշման ՌԴ-ի կողմից, բայց երբ մեր գործընկերների վրա ճնշում է լինում՝ ԵՄ-ն առաջ է գալիս. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ՀՀ-ն բախվում է նշանակալի տնտեսական ճնշման ՌԴ-ի կողմից, բայց երբ մեր գործընկերների վրա ճնշում է լինում՝ ԵՄ-ն առաջ է գալիս. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կուզեի շնորհավորել ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը: Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել, երբ ՀՀ-ն մերձենում է  ԵՄ-ին, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում»,-Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշեց, որ հայտարարել է 20 միլիոն եվրո խաղաղությանը նպաստող ծրագի մասին, որը նպատակ է հետապնդում օգտագործել այն համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են. «Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում, այդ փաթեթը թույլ կտա խաղաղության շոշափելի արդյունքները վայելել: Գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնման Ռուսաստանի կողմից, բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշում է լինում՝ ԵՄ-ն առաջ է գալիս, քայլ է անում: Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել և բազմազանեցնել ձեր առևտուրը, կարող է օգնել ստեղծել արտահաման, խթանման գործակալություն: Մենք ևս մեկ քայլ ենք անում՝ առաջարկ ենք ներկայացնում ինքնավար առևտրային միջոցների, սա նշանակում է, որ դրանք կազատականացնեն ՀՀ-ի արտահանումների մոտավորապես 80 տոկոսը դեպի ԵՄ, ձեր առևտրի 80 տոկոսը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի: Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապավինում են ռուսական շուկայի վրա և դրանք ուղարկել ԵՄ-ի միասնական շուկան՝ 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ: Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99 տոկոսի ՀՀ թարմ գյուղմթերքի, բանջարեղենի մրգի և բուսական ծագման արտադրանքների համար, որոնք մինչև այդ ՌԴ էին արտահանվում, դուռը բացելու 99 տոկոս ձեր խմիչքների համար ԵՄ շուկա: Վերջին ամիսներին ականատես ենք եղել ավելի մեծ հայկական ծաղիկների ժամանամանը մեր շուկա: Սա ընդամենը սկիզբն է»:

«Ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, մենք ուզում ենք օգնենք Հայաստանին բազմազանեցնել իր էներգամատակարարումները»,-ասաց նա և նշեց, որ հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ են գալու Հայաստան ԵՄ-ից։ Նա նաև նկատեց, որ այս առումով հարուստ փորձ ունեն նման իրավիճակի հետ, մասնավորապես Ուկրանիայում, Մոլդովայում անցել են, հենց ԵՄ-ում էլ բախվել է այդ իրավիճակին։

02 Հուլիս, 2026 12:15
Վեր