Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գագիկ Ծառուկյանին ձերբակալելով Իրավապահները գործում են իրենց լիազորությունենրի շրջանակներում և ՀՀ-ն գործում է իր լիազորությունների շրջանակներում՝ այդ թվում ժողովրդի տված մանդատի շրջանակնում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին թե արդյոք Ծառուկյանին ձերբակալելուց հետո պետք է կատարվի նաև ունեզրկման գործընթացը և այդպիսով նաև նախընտրանկան շրջանում տված խոստումը Փաշինյանը նշեց. «Նախընտրական խոստումը կհամարեմ իրականացված, երբ բոլորի թալանածը հատիկ առ հատիկ հետ բերվի և տակը մնա էն ինչին, որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են»:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալուց հետո հիմա կենդանիների պահման ու խրտվիլակների հետ կապված հարցերը բարձրաձայնվում, վարչապետը նշեց, որ 8 տարի իր գլխավորած կառավարությունը ստիպված է եղել պայքարել «դատաիրավական մաֆիայի դեմ».
«Մարդիկ ովքեր չեն ենթարկվել, և այդ գործերը պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով, և մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ, քանի որ դատաիրավական համակարգը նորմալ չի գործել: Հիմա Հայաստանի ժողովրդի և կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի»,-նշել է ՀՀ վարչապետը:
Ըստ վարչապետի՝ այս ամենը խոսում է այն մասին, որ մինչև խնդիրները չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ապա դրանք շարունակում են տեղապտույտի մեջ հայտնվել:
«Օրինակ ասում են քաղաքական հետապնդում, ես ասում եմ, որ ընդհակառակը, տեղի է ունենեցել մինչև վերջերս քաղաքական չհետապնդում: Քանի որ քաղաքական համակարգում գործող շոշափուկները նախոր դքաղաքական իշխանությունների պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար: Դրա վերջը պետք է տրվի այդ թվում ժողովրդի տված մանդատով»,-ասել Փաշինյանը:
Պատասխանելով մեկ այլ հարցի թե արդյո՞ք ԲՀԿ-ի առաջնորդի ձերբակալությունը «ասֆալտին փռելու» հրահանգ է Փաշինյանը նշեց, որ այդ կադրերը ինքը չի տեսել։ «Ասֆալտին փռելու հրահանգները տրվել են շատ վաղուց, և հարց է թե ինչու այդ հրահանգները մինչև հիմա չեն կատարվել: Այն ինչ ասել եմ իրականություն պետք է դառնա, որովհետև Հայաստանի ժողովուրդը դրա օգտին է քվերակել»:


