Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին Zarkerak - Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
Zarkerak Zarkerak - Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին

Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ձուկ և ձկնամթերք արտադրողներին:

 

«Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։

 

Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝

 

⁠ ⁠ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,

  • ⁠ ⁠դիմումների ներկայացման և գնահատման կարգը,
  • TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,
  • ⁠ ⁠առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,
  • ⁠ ⁠տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։

Ամսաթիվ՝ 24.07.2026, ժամ՝ 10:30-ին, Ձևաչափ՝ առցանց:

 

Մասնակցության համար կարող են գրանցվել այստեղ՝

https://forms.gle/dUh1AwZwwHmMZzKB7:

 

Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

21 Հուլիս, 2026 13:08
Վեր