Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից Zarkerak - Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից
Zarkerak Zarkerak - Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից
Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից

Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին իրավապահներն այսօր կրկին մեկուսարանից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ առերեսման, սակայն առերեսումը սկսվելուց առաջ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից:

Լրագրողների հետ զրույցում երեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ պատճառը գործով տուժող Իրանի քաղաքացու ցուցմունքն է, ըստ որի՝ պաշտպանը Գագիկ Ծառուկյանի հետ իրենց ընդհանուր հանդիպումներին ներկա է եղել, և իրենք ենթադրել են, որ կարող է գործի վերաբերյալ տվյալներ ունենալ և որպես վկա հարցաքննվել: Այս հիմքով Երեմ Սարգսյանն արդեն հրավիրվել է հարցաքննության:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի՝ այսօրվա առերեսմանը, ապա այն դադարեցվել է. նրա պաշտպանները քննչական խմբին ներկայացրել են բացարկի միջնորդություն, որից հետո Ծառուկյանը կրկին տեղափոխվել է մեկուսարան:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը երեկ շուրջ 10 ժամ առերեսվել էր իրանցու հետ, որի ցուցմունքի հիման վրա էլ հարուցվել է քրեական վարույթը և մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանին։ Գործարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Ծառուկյանը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից:

22 Հուլիս, 2026 17:13
Վեր