ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Zarkerak - ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Zarkerak Zarkerak - ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Արտադրամասը գործում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և արտադրում է «Քաղցր հեքիաթ» ապրանքանիշի ըմպելիքներ։

Գործունեության կասեցման հիմքում տեսուչների արձանագրությունն է, որով արտադրամասում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

Մասնավորապես՝

  • արտադրամասի հատակի, պատերի և դռների մակերևույթները չեն եղել հեշտ լվացվող, հարթ և չեն համապատասխանել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերով պատված լինելու պահանջներին,
  • առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև նպաստել է խոնավության խտացմանը,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին, չեն պահվել պատշաճ վիճակում և չեն ենթարկվել անհրաժեշտ մաքրման ու ախտահանման,
  • փաթեթավորման գործընթացները չեն իրականացվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
  • անձնակազմի համար չեն եղել հանդերձարան և սանհանգույց։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։ Սահմանվել է նաև համապատասխան ժամկետ։

06 Օգոստոս, 2026 15:15
Վեր