Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը փակ է.  Վրաստանի ՆԳՆ Zarkerak - Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը փակ է. Վրաստանի ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը փակ է. Վրաստանի ՆԳՆ
Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը փակ է.  Վրաստանի ՆԳՆ

Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը փակ է. Վրաստանի ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը փակ է Դևդորակիի կիրճում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Հենց այնտեղ է գտնվում է քաղաքացիների անցակետը, ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։

«Դևդորակիում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգով, որը ֆիքսում է գետահունում հոսքի նույնիսկ աննկատ փոփոխությունները, ազդանշան է ստացվել։ Արձանագրության համաձայն՝ իրականացվել է այդ պահին անցակետում գտնվող քաղաքացիների, այնտեղ աշխատող պարեկային ոստիկանության, սահմանապահ ոստիկանության աշխատակիցների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների տարհանում», - ասվում է հայտարարության մեջ։

Կանխարգելման նպատակով սահմանից ոչ հեռու գտնվող Գվելեթի գյուղի մոտ սահմանափակվել է ավտոտրանսպորտի շարժը, ավելացրել են ՆԳՆ-ում։

«Կազբեգի-Վերին Լարս»-ը միակ գործող անցակետն է, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ։

13 Օգոստոս, 2026 22:53
Վեր