Ակտիվացնել թշնшմական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները․ Արփինե Սարգսյան (տեսանյութ) Zarkerak - Ակտիվացնել թշնшմական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Ակտիվացնել թշնшմական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Ակտիվացնել թշնшմական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)

Ակտիվացնել թշնшմական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Oգոստոսի 7-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի Երևանի պահպանության բաժինների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Նախարարը խիստ հանձնարարական է տվել ՆԳՆ ոստիկանության ղեկավարությանը ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները՝ հետագա հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով։

Ընդգծելով, որ մայրաքաղաքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ նախարար Սարգսյանը, այդուհանդերձ, մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Նախարարը հանձնարարել է բացահայտման աշխատանքներին զուգահեռ վերլուծել դրանց առաջացման պատճառները և կանխարգելման ուղղությամբ իրականացնել թիրախային ու հետևողական աշխատանք։

Դրական է գնահատվել 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը․ դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ հանձնարարականներ են տրվել։

13 Օգոստոս, 2026 23:52
Վեր