Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes G» և մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ «Mercedes G»-ն («Յաշիկ») մեկնելիս է եղել հարսանեկան արարողության, երբ տեղի է ունեցել վթարը, այն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Նշված «Mercedes G»-ի հետ մեկ այլ «Mercedes G» էլ էր մեկնում հարսանիքի, որը կրկին Թբիլիսյան խճուղում բախվել էր կայանված «Toyota»-ին։
Այս վթարի հետևանքով ևս, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Բախման հետևանքով «Toyota»-ներից մեկը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։


