Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Zarkerak - Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ
Zarkerak Zarkerak - Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 28-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ։

 

Ժամը 20։16-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերին արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկները։

 

Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ նկուղներից հեռացնելով ընդհանուր մոտ 125 խմ ջուր։

29 Օգոստոս, 2026 23:18
Վեր