Անտառային հրդեհներ Կալիֆոռնիայում Zarkerak - Անտառային հրդեհներ Կալիֆոռնիայում
Zarkerak Zarkerak - Անտառային հրդեհներ Կալիֆոռնիայում
Անտառային հրդեհներ Կալիֆոռնիայում

Անտառային հրդեհներ Կալիֆոռնիայում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կալիֆոռնիայի Բիգ Սուր քաղաքի ափերին անտառային երկու հրդեհ է մոլեգնում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

 

Նշվում է, որ «Տիմբեր» հրդեհը, որը սպառնում է 661 կառույցի, մոլեգնում է արդեն գրեթե երեք շաբաթ, իսկ երկրորդ հրդեհը, որը ստացել է «Պլասկետ» անվանումը, բռնկվել է օգոստոսի 26-ին Մոնտերեյ շրջանում: Հրդեհն ընդգրկել է ավելի քան տասնյակ հազար հեկտար տարածք։

 

Փրկարարներին հաջողվել է կրակը մեկուսացնել միայն 26 տոկոսով:

 

Իշխանությունները այդ շրջանում տարհանման հրամաններ և նախազգուշացումներ են տվել: Կրակը տարածվում է դժվարամատչելի տեղանքում, ինչը բարդացնում է աշխատանքը։

29 Օգոստոս, 2026 22:16
Վեր