Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նեպալի և Չինաստանի սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 579-ի։
Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)՝ հղում անելով Նեպալի աղետների ռիսկի նվազեցման ազգային մարմնին։
«Օգոստոսի 28-ի դրությամբ՝ Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 579-ի, իսկ անհետ կորածների թիվը՝ 1924-ի»,-նշել է հեռուստատեսությունը։
Տիբեթում հաստատվել է 5 հոգու մահը, անհետ կորած է 558 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ։

