Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր բանակցողները մեկնելու են Մոսկվա և Կիև: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պատրաստվում են խաղաղության հասնելու առաջարկներ ներկայացնել:
«Ես ութ պատերազմ եմ կարգավորել։ Դրանց մեծ մասը, իմ կարծիքով, պետք է շատ ավելի դժվար լիներ, քան ռուս-ուկրաինականը։ Բայց այստեղ ունենք անձնական խնդիր: Նախագահներ Զելենսկին և Պուտինը իսկապես ատում են իրար»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը հույս է հայտնել, որ իր բանագնացներին կհաջողվի արդյունքի հասնել:
Ավելի վաղ Ուիթքոֆի և Քուշների այցերի մասին հայտնել էր Axios-ը։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ բանագնացները Մոսկվայում կլինեն սեպտեմբերի 5-ին, իսկ Կիևում՝ սեպտեմբերի 6-ին։

