Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները Zarkerak - Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները
Zarkerak Zarkerak - Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները
Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները

Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի աջակցությամբ կազմակերպել է ԵԽ «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա) ներպետական օրենսդրության համապատասխանության իրավական գնահատման զեկույցի եզրակացությունների և առաջարկությունների շուրջ քննարկում:

Կոնվենցիայի ներպետական օրենսդրության համապատասխանության իրավական գնահատման զեկույցը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակներում:

Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Արդարադատության նախարարի տեղակալը իր խոսքում կարևորել է ներպետական օրենսդրության համապատասխանեցումը Կոնվենցիայի պահանջներին: Ներկայացվել է իրավական գնահատման հիմնական արդյունքները, ներպետական օրենսդրությունում առկա կարգավորումները և դրանք լրացնելու հետագա հնարավոր ուղիները։

Քննարկման ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները՝ զեկույցի վերաբերյալ, և քննարկել օրենսդրական փոփոխությունների հնարավոր տարբերակները:

Հանդիպման ավարտին Արդարադատության նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները երկուստեք շնորհակալություն են հայտնել առկա արդյունավետ համագործակցության համար ու պատրաստակամություն հայտնել իրագործել Կոնվենցիայի վավերացման հանձնառությունը։

05 Սեպտեմբեր, 2026 17:47
Վեր