ԱՄՆ հատուկ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Կիևում են. կադրեր՝ Զելենսկիի հետ հանդիպումից Zarkerak - ԱՄՆ հատուկ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Կիևում են. կադրեր՝ Զելենսկիի հետ հանդիպումից
Zarkerak Zarkerak - ԱՄՆ հատուկ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Կիևում են. կադրեր՝ Զելենսկիի հետ հանդիպումից
ԱՄՆ հատուկ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Կիևում են. կադրեր՝ Զելենսկիի հետ հանդիպումից

ԱՄՆ հատուկ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Կիևում են. կադրեր՝ Զելենսկիի հետ հանդիպումից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Լեհաստանի տարածքից գնացքով ժամանեցին Կիև՝ պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների համար: Սա նրանց առաջին այցն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիհետ հենց իր երկրում հանդիպման համար:

Կայարանում ամերիկացի բանագնացներին դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը և Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան: Ուիթքոֆն ու Քուշները ավելի ուշ հանդիպել են Զելենսկիի հետ։

Բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահը հանդիպում է ունեցել բանակցային թիմի հետ։ Նա ասել է, որ Կիևը պատրաստել է իր առաջարկները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ հանդիպման համար։

Նախօրեին Ուիթքոֆն ու Քուշները Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան երեք ժամ բանակցություններ են անցկացրել։ 

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձաբար համաձայնել են 3 օր փոխադարձ հարվածներ չհասցնել Կիևին ու Մոսկվայի ուղղությամբ՝ ամերիկացի բանակցողների այցերն ու հանդիպումները կազմակերպելու համար:

06 Սեպտեմբեր, 2026 15:47
Վեր