Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհին դեպի Երևան ընթանալիս Աշտարակի կամրջի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին ե հայտմվել երթևեկելի գոտուց դուրս։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վթարի պատճառը եղել է անձրևի պատճառով ճանապարհին կուտակված ջուրը ու երբ ավտոմեքենան հայտնվել է այդ ջրում վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վթարի է ենթարկվել։

