Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների անցկացմանը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Նախարարը զրուցել է զինծառայողների հետ, իսկ հաջորդիվ ծանոթացել նորակառույց զորանոցների և այլ ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններին:
Այցի ավարտին ուսումնական կենտրոնի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:


