Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Zarkerak - Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
Zarkerak Zarkerak - Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ

Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

​Այցերի ընթացքում նախարարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու ընթացիկ աշխատանքներին, ծանոթացել զինծառայողների առօրյային, ինչպես նաև զորանոցների ու ենթակառուցվածքների շինարարությանը։

 

 

​Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ԱԹՍ և կապի զորքերի ուսումնական կենտրոններ։ Նա ծանոթացել է անձնակազմի պատրաստության մակարդակին և ծառայողական առօրյայի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին։

 

​Այցերի ավարտին պաշտպանության նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ ուսումնական գործընթացն անշեղորեն իրականացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու և ծառայության պայմանները շարունակաբար բարելավելու ուղղությամբ։

08 Սեպտեմբեր, 2026 11:52
Վեր