Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները. Ավինյան Zarkerak - Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները. Ավինյան
Zarkerak Zarkerak - Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները. Ավինյան
Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները. Ավինյան

Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ հստակ հանձնարարական եմ տվել՝ մեր տիրույթում է, և Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացնեն մարզային տրանսպորտով»,- Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ լինի դա ավտոբուսով, թե միկրոավտոբուսով, մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է․ «Նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում, և դա Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր է ապահովել, Հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարտավոր է ապահովել։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են»։

Քաղաքապետը նշեց, որ ներքաղաքային տրաֆիկը հանրային ներքաղաքային տրանսպորտի լուծելիք հարցն է․ «Դա մեր տրանսպորտային վարչության խնդիրն է։ Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները»։

«Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ «Զոնտիկների» մոտից մարդկանց վերցնում է, «հայ-բուդուր» սաղ աշխարհով սիրենաները միացել են»,- շեշտեց քաղաքապետը և հավելեց, որ Երևան քաղաքում ուղևորափոխադրում պետք է իրականացնեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն և «Մետրոպոլիտենը»։

08 Սեպտեմբեր, 2026 11:22
Վեր