Զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ով կփորձի աչքով տալով ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան արձագանք է լինելու. Փաշինյան Zarkerak - Զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ով կփորձի աչքով տալով ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան արձագանք է լինելու. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ով կփորձի աչքով տալով ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան արձագանք է լինելու. Փաշինյան
Զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ով կփորձի աչքով տալով ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան արձագանք է լինելու. Փաշինյան

Զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ով կփորձի աչքով տալով ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան արձագանք է լինելու. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

««Արարատցեմենտ»-ը շարունակում է մնալ ՀՀ կառավարման ներքո և դրա հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ սրտի օլիգարխ չունի. «Եթե ՀՀ տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է, ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն և եթե ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան: Ինձ համար զարմանալի է ամեն անգամ, երբ նման հրապարակում է լինում՝ ինչու ինքը չի հերքում, սա մեզ ներվայնացնում է ահավոր ձև, եթե հիմնավորումները բավարար լինեն, որ նման փորձ է անում, հավաստիացնում եմ, որ Նարեկ Նալբանդյանը կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները: Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ, զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ով կփորձի աչքով տալով, լռությամբ ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, ահավոր դաժան արձագանք է լինելու: Մենք գործարար հետաքրքրություններ չունենք: Մենք բոլորին նայում ենք նույն աչքով»:

03 Սեպտեմբեր, 2026 12:52
Վեր