ՀՀ-ից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին Zarkerak - ՀՀ-ից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին
Zarkerak Zarkerak - ՀՀ-ից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին
ՀՀ-ից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

ՀՀ-ից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ ինձ համար ամենամեծ դժվարությունը եղել է մարդկանց պատասխանելը, նրանց պատասխան չունեմ ասելու, այդ թվում այն պատճառով, որ դատաիրավական համակարգն անկախ է: Երբ սկսում ես հետաքրքրվել, տեսնում ես, որ օրինակ՝ տասնյակ քրեական գործեր, որոնք հանրությանը հայտնի են, գլորվում են դատարաններում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի հետ կապված տարածված տեսանյութին՝ Փաշինյանն ասաց. «Ասում են՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված խայտառակ տեսարան էր, այդ աղմուկն ավելի քան խայտառակություն դժվար է համարել: Մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այդ գործողության հիմնավորվածությունն իր համար ակնհայտ չլիներ: Ուզում եմ  շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր այն անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին: Այդ տեսարանը տեսնելով թող բոլոր կոռուպցիոներները տեսնեն՝ ինչպես ասել եմ՝ որևէ մեկը չպետք է պլստա, որևէ միլիարդանոց սիմուլյանտություն: ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, որտեղ ասել ենք, որ յուրաքանչյուրն ունի շանս: Այդ մարդիկ էլ են ունեցել շանս գալ ասել՝ մենք մի քանի միլիարդ գողացել ենք ՀՀ-ից և ուզում ենք վերադարձնել ՀՀ-ին: Կարծում եմ՝ ՀՀ շատ քաղաքացիներ այդ տեսարանը տեսնելիս իրենց արձագանքը կլինի հետևյալը, որ վերջապես ՀՀ-ում արդարության մասին խոստումներն առարկայանում են»:

Փաշինյանն իր գոհունակությունն արտահայտեց այդ տեսարանների կապակցությամբ. «ՀՀ-ից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել: Եթե նախկինում հնարավորություն ունեին իրենց գողացածի մեծ մասը տալ, փոքր մասը պահել, հիմա հնարավորություն չունեն, երբ իրենք հայտնվեն ազատության մեջ, պետք է ամեն ամսի 1-ին օրը երեք անգամ իրենց քարտը ստուգեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե՝ չէ: Դա պետք է լինի նրանց ապրուստի միջոցը, նրանք պետք է ունեզրկվեն: Այն, որ այդ մարդիկ 8 տարի շարունակել են մնալ ազատության մեջ և տիրապետել են իրենց ունեցվածքը, դա այն պատճառով, որ ՀՀ-ում գործող մաֆիան մինչև այսօր իր շոշափուկներն ունի կառավարման մարմիններում և իմ պարտքն է հայ ժողովրդի առաջ այդ բոլոր շոշափուկները հատ-հատ գտնել, կտրտել և արմատախիլ անել: Դատաիրավական համակարգը մեզնից անկախ է, դրա համար այդ մաֆիան գոյություն է ունեցել: Համակարգն անկախ է և ես ներկայացնում եմ ժողովրդի տեսակետը: Ես եմ ժողովրդի ներկայացուցիչը, գիտեմ՝ ինչ է մտածում և ուզում: Ես այսպես խոսում եմ, բայց չգիտեմ էլի տանելու են պտտելու են՝ օրենքի անհայտ հոդվածներին հղում անելով, վերջում կարող է պարզվի՝ մի բան էլ մենք ենք պարտք մնալու»:

Անդրադառնալով Խաչատրյանի կուտակած հարստությանը՝ Փաշինյանը նշեց. «Նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մալյորկա՝ վերականգնողական հանգստի (հեգնում է), հակառակ դեպքում կնշանակի, որ ՀՀ-ն սադիստական պետություն է և կտտանքների է ենթարկում այդ մարդուն: Տվյալ դեպքում Երևան քրեակատարողական հիմնարկը վատ փոխարինող չի Պալմա դե Մալյորկա կուրորտներին»:

03 Սեպտեմբեր, 2026 13:29
Վեր