ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Zarkerak - ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ
Zarkerak Zarkerak - ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ
ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ

ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Քննարկումը վարել է Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը:

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների, որոնք վեր են հանվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և իրականացված մշտադիտարկումների արդյունքում:

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն։

 

Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների հետ ձևավորված պատշաճ համագործակցությունը և պատրաստակամությունը՝ թե՛ վերհանված խնդիրների քննարկման և կարգավորման, թե՛ համակարգային լուծումներ գտնելու հարցում:

08 Սեպտեմբեր, 2026 18:13
Վեր