Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը Zarkerak - Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը
Zarkerak Zarkerak - Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը
Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa միջազգային վճարահաշվարկային կազմակերպության՝ Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Թարիք Մահմուդի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպմանը քննարկվել են Visa կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և մտքեր փոխանակել Հայաստանում հնարավոր նոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ:

Թարիք Մահմուդը գոհունակությամբ է խոսել Հայաստանի բանկային համակարգի, ինչպես նաև Կառավարության կողմից անկանխիկ շրջանառությունը խթանող քաղաքականության մասին:

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS (վճարային) տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը և հորդորել քննարկել գործընկեր բանկերի հետ այդ միջնորդավճարների նվազեցման սցենարներ։

08 Սեպտեմբեր, 2026 13:15
Վեր