ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում Zarkerak - ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում
Zarkerak Zarkerak - ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում
ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում

ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն է տարածել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում թեկնածուներ առաջադրելու մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վահե Ղալումյանին, Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիամ Պողոսյանին, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալխաս Ղազարյանին, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիա Կարապետյանին, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ծովինար Վարդանյանին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Սոնա Ղազարյանին, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Զարուհի Բաթոյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մամիկոն Ասլանյանին, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վաղինակ Վարդանովին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վրույր Այվազյանին, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիաննա Ղահրամանյանին»,- նշված է հայտարարության մեջ:

08 Սեպտեմբեր, 2026 13:30
Վեր