Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան

Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Հրիստիան Միցկոսկիին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առիթով։

Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ոլորտային համագործակցության ընդլայնումն ու միջմարդկային կապերի սերտացումը՝ ի բարօրություն մեր երկու երկրների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նոր զարկ հաղորդել մեր համագործակցությանը թե՛ երկկողմ և բազմակողմ հարթակներում, թե՛ Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման համատեքստում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

08 Սեպտեմբեր, 2026 17:09
Վեր