ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը» Zarkerak - ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»
Zarkerak Zarkerak - ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»
ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաքում պաշտոնական միջոցառմամբ մեկնարկել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»։

Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը որպես COP17-ի նախագահող՝ մասնակցել է երկխոսության բացման լիագումար նիստին և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի նախագահության տեսլականն ու մոտեցումները Կունմինգ-Մոնրեալի «Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման վերաբերյալ։

Գերատեսչությունից նշել են, որ միջոցառումը նվիրված է Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման նախապատրաստմանը։

Երկխոսությունը համախմբել է Կոնվենցիայի Կողմերի, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդության, ակադեմիական, մասնավոր և ֆինանսական հատվածների ու այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին։

Քննարկումների առանցքում են լինելու Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացն ու առկա բացերը, մինչև 2030 թվականը նպատակների և թիրախների իրականացման ուղղված լրացուցիչ քայլերը, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունները։

Երկխոսության արդյունքները կներկայացվեն Երևանում կայանալիք COP17-ին և կարևոր հիմք կծառայեն Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայման շուրջ հետագա քննարկումների և որոշումների համար։ 

08 Սեպտեմբեր, 2026 23:39
Վեր