Քո ֆինանսները՝ քո ռիթմով. Հայէկոնոմբանկը ներկայացնում է իր նոր Visa Student քարտը Zarkerak - Քո ֆինանսները՝ քո ռիթմով. Հայէկոնոմբանկը ներկայացնում է իր նոր Visa Student քարտը
Zarkerak Zarkerak - Քո ֆինանսները՝ քո ռիթմով. Հայէկոնոմբանկը ներկայացնում է իր նոր Visa Student քարտը
Քո ֆինանսները՝ քո ռիթմով. Հայէկոնոմբանկը ներկայացնում է իր նոր Visa Student քարտը

Քո ֆինանսները՝ քո ռիթմով. Հայէկոնոմբանկը ներկայացնում է իր նոր Visa Student քարտը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Visa Student քարտն ուսանողներին առաջարկում է ֆինանսների կառավարման ճկուն լուծում` մեկ քարտում միավորելով առօրյա գործարքների համար անհրաժեշտ հիմնական առավելությունները։

Ուսանողական փաթեթի հիմնական առավելությունները․

  • Միջազգային քարտի տրամադրում․ հարմար և անվտանգ վճարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
  • Արտոնյալ պայմաններով վարկային գիծ․ ֆինանսական միջոցներ ուսման, անձնական ծրագրերի կամ այլ ծախսերի համար՝ հատուկ ուսանողների համար մշակված 16% տարեկան անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 17.23%):
  • Հատուկ cashback-եր ուսանողների հաճախակի վճարումներից․
    • 5% - քաղաքային և միջքաղաքային տրանսպորտից օգտվելիս,
    • 2% - արագ սննդի կետերում (Fast Food) վճարումներ կատարելիս,
    • 1% - սպորտային ակումբներ հաճախելիս։

Հայէկոնոմբանկի նոր Visa Student քարտն ամբողջական փաթեթ է՝ հարմարեցված ուսանողական կյանքի ռիթմին: Քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ միանվագ 1,000 դրամ վճարով՝ առանց տարեկան սպասարկման վճարի: Classic դասի այս քարտը հնարավորություն է տալիս ուսանողներին կատարել իրենց առաջին ֆինանսական քայլերը, մասնավորապես՝ քարտը բավական մատչելի պայմաններով վարկային գծի հնարավորություն է տալիս, ինչը շատ կարևոր առավելություն է: Բացի այդ, քարտն ուսանողների նախասիրություններին հարմարեցված հատուկ քեշբեքեր է տալիս: Student քարտի առավելությունների շրջանակն առաջիկայում ևս շարունակելու է ընդլայնվել:

Պլանավորե՛ք, վճարե՛ք և խնայե՛ք Ձեր ֆինանսական ռիթմով՝ Հայէկոնոմբանկի Visa Student քարտով:

Քարտը հնարավոր է պատվիրել Հայէկոնոմբանկի մասնաճյուղերում՝ ներկայացնելով ուսանող լինելու փաստը հավաստող փաստաթուղթ:  

Ծանոթացե՛ք քարտի մանրամասներին Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքէջում:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

09 Սեպտեմբեր, 2026 12:20
Վեր