ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը Zarkerak - ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնի «Նեդս» ակումբում կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո՝ նվիրված դրա պատմությանը, արտադրության ավանդույթներին և առանձնահատկություններին: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Գործարար Կարեն Մեյմարյանը ներկայացրել է հայկական բրենդիի պատմությունն ու արտադրության առանձնահատկությունները, ինչպես նաև համտեսի համար ընտրված տեսակները։

 

 

Երեկոն նաև հնարավորություն է տվել քննարկել հայկական բրենդիի նկատմամբ հետաքրքրությունն ու դրա համար նոր շուկաների ներուժը։ 

 

Միջոցառմանը ներկա են գտնվել ամերիկյան քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

15 Սեպտեմբեր, 2026 09:58
Վեր