Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը խնդրել է պարզաբանել, թե Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության՝ հրապարակում գտնվող «գեղեցիկ հատվածն ինչ ճանապարհով և ում է անցել»։
Մխիթարյանը հարցն ուղղել է Բաղդասարյանին, որը երկար տարիներ աշխատել է «Ցայգ»-ում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հորդորել է Մխիթարյանին իր նշածի մասով հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն։
«Նույնիսկ պահանջում եմ, հակառակ դեպքում, կներեք, չեմ կարող ձեզ հարգել։ Թող սկսվի քրեական գործ, որովհետև այդ գործով դուք դատվելու եք սուտ մատնության համար, ես ձեզ դա վստահեցնում եմ»,- ասել է Բաղդասարյանը:


