Թշնամանք, պատերազմում ծնված սեր. կայացավ «Ռոմեո և Ջուլիետ. Դեժավյու» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ) Zarkerak - Թշնամանք, պատերազմում ծնված սեր. կայացավ «Ռոմեո և Ջուլիետ. Դեժավյու» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)
Zarkerak Zarkerak - Թշնամանք, պատերազմում ծնված սեր. կայացավ «Ռոմեո և Ջուլիետ. Դեժավյու» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)
Թշնամանք, պատերազմում ծնված սեր. կայացավ «Ռոմեո և Ջուլիետ. Դեժավյու» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)

Թշնամանք, պատերազմում ծնված սեր. կայացավ «Ռոմեո և Ջուլիետ. Դեժավյու» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու». շատերին կարող է թվալ ծանոթ պատմություն, սակայն գալով ներկայացմանը՝ կտեսնեք բոլորովին այլ սցենար՝ անսպասելի զարգացումներով, աննկարագրելի էմոցիաներով, դերասանական փայլուն խաղով: Թշնամություն ազգերի միջև, պատերազմ, ցավ ու միաժամանակ ծնված սեր:

Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Ռոմեո Ջուլիետ.Դեժավյու» ներկայացման պրեմիերան:

Լյուդվիգ Հարությունյանի սիրո դրամայում արծարծվող թեմաները կլանում են հանդիսատեսին, նրանց տեղափոխում բոլորովին այլ տեղ և պահում այնտեղ մինչև ներկայացման ավարտը: Ներկայացման մեսիջն այն է, որ սերը չի ճանաչում ազգություն, թշնամանք, պատերազմ, ժամանակ ու տարածություն, միաժամանակ սյուժեն ցույց է տալիս, որ այդ սերը պետք է կարողանալ ժամանակին խոստովանել: Անտառի տնակն ու հրամանատարի ներկայությունն անգամ չեն խանգարում, որպեսզի հերոսը բացահայտի իր զգացմունքները, սակայն պատերազմից ծնված վախն ու անսպասելի իրադարձությունը հերոսների սերն ընդհատում է:

Ներկայացման դերերում են Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանը և Արամ Կարախանյանը: Պիեսի հեղինակն Անահիտ Աղասարյանն է,  նկարչական ձևավորումը Հրաչ Քեշիշյանինն է, պրոդյուսերն Արման Միտոյանն է, ներկայացումը Mitoyan Production-ի և Art Platform Production-ի համատեղ նախագիծն է: Ներկայացումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Ռոմեո Ջուլիետ.Դեժավյու»-ն կարող եք դիտել այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

15 Սեպտեմբեր, 2026 10:30
Վեր