Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գերիների վերադարձն առհասարակ ամենափակ հարցերից մեկը պետք է լինի, այս հարցը հանրային քննարկման տեսանկյունից եկեք փակենք դնենք մի դարակում, բայց այն միշտ մեր աշխատանքային սեղանների վրա է, մեր աշխատանքային քննարկումների անբաժան մասն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով՝ հանրային ոչ մի քննարկում այս հարցին ոչ մի օգուտ չի բերում. «Մենք ամեն ինչն ի գիտություն ենք ընդունում: Ակնհայտ է, որ երբ գերիներն ինչ-որ բան հայտարարում են աշխարհի տարբեր երկրներում ու տարբեր անկյուններում, դա միշտ չէ, որ գերիների կամքն է, որ իրենք ինչ-որ բան հայտարարեն ու միշտ չի, որ գերիների հայտարարածը հենց գերիների հայտարարությունն է ու առհասարակ իրենք տեղյակ են այդ հայտարարության մասին: Ինֆորմացիոն անվտանգության տեսանկյունից չի կարելի գերիների ասածը բերել, դարձնել հանրային քննարկման թեմա»:


