Բոլշևիկները Դաշնակցության կոալիցիոն գործընկերներն են. Ռուբինյան Zarkerak - Բոլշևիկները Դաշնակցության կոալիցիոն գործընկերներն են. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Բոլշևիկները Դաշնակցության կոալիցիոն գործընկերներն են. Ռուբինյան
Բոլշևիկները Դաշնակցության կոալիցիոն գործընկերներն են. Ռուբինյան

Բոլշևիկները Դաշնակցության կոալիցիոն գործընկերներն են. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բոլշևիկները Դաշնակցության կոալիցիոն գործընկերներն են, և ձեր թիմակիցները հարգարժան «Ուժեղ Հայաստան»: Ուզում եմ հիշեցնել, որ այժմ Գյումրին ղեկավարում են բոլշևիկները: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխող ուժը գործում է նեոբոլշևիկյան տրամաբանությամբ:

Անդրադառնալով Կառավարության անդամի երդման տեքստի շուրջ բանավեճին՝ Ռուբինյանը նշեց. «Մենք ասում ենք՝ թող մեր նախարարները երդվեն հանուն Հայաստանի Հանարապետության, մեր ընդդիմադիրներն էլ ասում են, բայց ինչի ոչ հայրենիքի: Այստեղ շատ խորը բան կա հարգելի գործընկերներ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Դաշնակցությունը ազգային շահի շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի: Սա այն պատճառով, որ Դաշնակցության 004 շրջաբերականում բառացիորեն գրված է. «Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացներն ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշակի նվազում»: Հիմա այս փոփոխությունը ինչու ենք անում, որ հանկարծ մի օր, Աստված չանի, Դաշնակցությունը գա իշխանության՝ չբռնի ասի. «Այո, ես երդվել եմ, բայց հանուն ազգային շահի եմ երդվել»: Սա նշանակում է, որ օրինակ՝ Հայաստանի անկախությունը պետք է մատաղ անել, Հայաստանն էլ մտցնել այլ պետության կազմ՝ որպես ինքնավար միավոր: Սա կարող է խելագար ձևով հնչել, բայց ձեր շրջաբերականի մեջ եք այսպիսի պատրաստակամություն հայտնել, հասկանում եք»:

15 Սեպտեմբեր, 2026 13:46
Վեր