Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան Zarkerak - Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան
Zarkerak Zarkerak - Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան
Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան

Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջին ձևակերպումն է՝ հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության, այս նպատակի իրականացման համար անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի, դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից»,-ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Եղոյանի խոսքով՝ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը. «Սա ֆունդամենտալ նախապայման է Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության համար: Այն աղետները, որ այս կուսակցությունը և իրենց գաղափարախոսությունը բերել է մեր պետությանը, երբեք ՀՀ-ն և հայ ժողովուրդն իր պատմության մեջ չի առերեսվել այն աղետներին, որոնց առերեսվել է այս կուսակցության իշխանության ժամանակ: Աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն, որն ախտահարել է հայ քաղաքական միքտը և շարունակում է դա անել մինչև հիմա: Անամոթաբար վեր են կացել և ասում են՝ 2025 թվականի 10-րդ դասարանցին ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Տիկին Գալստյան, 10-րդ դասարանցին գրել-կարդալ սովորել է 2015-16-17-18 թվականներին ձեր գրած չափանիշներով, ամոթը ձեզ է»:

Ըստ Եղոյանի՝ դաշնակցականությունը և դաշնակցական մտածելակերպն անցյալին անընդհատ զոհեր մատուցելն է, անցյալի քաղաքական աստվածներին պաշտելն է, մեր ապագա շահերը զոհաբերելն է:

15 Սեպտեմբեր, 2026 13:34
Վեր