Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է Zarkerak - Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է
Zarkerak Zarkerak - Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է: Սեպտեմբերի 15-18-ը նախատեսված են բարձր մակարդակի աշխատանքային հանդիպումներ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ղեկավարության և պատասխանատու թիմերի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Քննարկումների առանցքում կլինեն Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերջնական փուլը, համաժողովի բանակցային և քաղաքական օրակարգը, բարձր մակարդակի միջոցառումների կազմակերպումն ու Կողմերի միջև արդյունավետ երկխոսության ապահովումը։

 

Այցի շրջանակում նախարար Մաթևոսյանը կմասնակցի նաև «CBD COP17 Endgame» բարձր մակարդակի աշխատանքային սեմինարին՝ նվիրված COP17-ի բանակցային գործընթացի արդյունավետ կառավարմանն ու համաժողովի հավակնոտ և հավասարակշռված արդյունքների ապահովմանը:

15 Սեպտեմբեր, 2026 14:11
Վեր