Իրենց նկատի ունեն, որ ասում են՝ անտեր կմնանք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Իրենց նկատի ունեն, որ ասում են՝ անտեր կմնանք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Իրենց նկատի ունեն, որ ասում են՝ անտեր կմնանք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Իրենց նկատի ունեն, որ ասում են՝ անտեր կմնանք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Իրենց նկատի ունեն, որ ասում են՝ անտեր կմնանք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բոլոր հնարավոր տնտեսական, անվտանգային հարցերում Հայաստանն ընտրել է, ընտրելու է այլընտրանքներ, բալանսներ և այդ մարտավարությունը շարունակվելու է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նաև նշեց. «Ով ասաց, որ մենք ինչ-որ մի երկրի կախվածությունը պատրաստվում ենք փոխարինել մեկ այլ երկրի կախվածությամբ, մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից, եթե Ռուսաստանը մեզ գազ տա, ՌԴ-ից գազ առնենք, Ադրբեջանը տա, Ադրբեջանից առնենք, Իրանը տա, Իրանից առնենք: Մեր երկիրը գտնվում է երկու կողմից դեռ փակ վիճակում, և մենք հնարավորություն ենք ստեղծել մեր հարևան երկրից նավթամթերք գնելու և մեր պահանջները բավարարելու»:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին՝ Սիմոնյանն ասաց. «Իրենք իրենց նկատի ունեն, որ ասում են՝ անտեր կմնանք, բայց իրենց պետք է վստահեցնեմ՝ իրենց ոչ մի ռազմաբազա ՀՀ-ում չի պաշտպանի: Ռազմաբազան ռուսական կողմի հայտարարությունն է, մենք ոչ մի բառ չենք ասել իրենց դրա հետ կապված»:

 

16 Սեպտեմբեր, 2026 15:05
Վեր