Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը Zarkerak - Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
Zarkerak Zarkerak - Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բումանին։

 

Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Շվեյցարիայի ժողովրդին ու ղեկավարությանը՝ հղելով իր բարեմաղթանքները։

 

Դեսպան Անդրեա Բարբարա Բումանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին։

 

Կարևորվել են անտառային տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մասնակցային կառավարման և այլ ոլորտներում շվեյցարական լավագույն փորձի փոխանակման ու կիրառման հնարավորությունները։

16 Սեպտեմբեր, 2026 14:53
Վեր