Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարություններին ՀՀ-ից արձագանքի մասին Zarkerak - Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարություններին ՀՀ-ից արձագանքի մասին
Zarkerak Zarkerak - Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարություններին ՀՀ-ից արձագանքի մասին
Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարություններին ՀՀ-ից արձագանքի մասին

Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարություններին ՀՀ-ից արձագանքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների վերաբերյալ հարցին։ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական։

«Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է։ Դուք ինձ լավ եք ճանաչում։ Կարող եմ հիմա ինչ-որ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք բոլորս մի 15 րոպե լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ։ Խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ցույց տալ ու ի ցույց դնել»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը նշեց, որ կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ և այդ հարցի շուրջ խոսել է նրանց ներկայացուցիչների հետ։

«Այո՛, խոսել եմ։ Մենք չենք խոսում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ։ Ես ձեզ ասում եմ՝ կա իրենց տեսակետը, և կա մերը։ Իմ աշխատանքի իմաստն այն է, որ այդ տեսակետները չբերել և չբախել մեկը մյուսին։ Հիմա ձեզ թվում է, որ մենք մտնենք այդ խոսակցությունների մեջ, ձեր կարծիքով՝ ո՞ւր է տանելու մեզ այդ խոսակցությունը։ Այսինքն՝ մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝ խաղաղությունն ու ընթացող գործընթացները միմյանց հետ հակադրելը ճիշտ չէ։ Նա ընդգծեց, որ կարող է «այնպիսի սուր բան ասել, որ ասեն՝ ուխ, տես՝ ինչ ասաց», սակայն դա կարող է վնասել խաղաղությանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Գանձասարում տեղի ունեցածից հետո է Սիմոնյանը նախաձեռնել Հաջիևի հետ հեռախոսազրույցը։ Նա ընդգծեց, որ իրենք մշտապես կապի մեջ են։

«Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք։ Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իրը, կարելի է ասել՝ երկու օրը մեկ խոսում ենք»:

Հարցին՝ արդյոք հեռախոսազրույցը տեղի է ունեցել Գանձասարի միջադեպից հետո, Սիմոնյանը պատասխանեց՝ այո։

16 Սեպտեմբեր, 2026 15:33
Վեր