Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար Zarkerak - Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար
Zarkerak Zarkerak - Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել էր 63 հազար դրամ և դիմել փախուստի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ահազանգով դեպքի վայր էր մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ ավազակության հատկանիշներով:

Քրեական ոստիկանության տեխնիկական աջակցման բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի 16-ամյա մի բնակիչ է, որը թմրամիջոց իրացնելու համար գտնվում էր հետախուզման մեջ։ 

Հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով միջոցառումներին ներգրավվեցին նաև անձի հետախուզման բաժնի ծառայողները, և  համատեղ միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 8-ին 16-ամյա պատանին մայրաքաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Վերջինիս նկատմամբ ավազակության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և դատարանի որոշմամբ կալանավորվել է:

16 Սեպտեմբեր, 2026 16:11
Վեր